Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:
Առկա է «Արոտի, խոտհարքների բերքատվության բազմապատիկ աճի, խոտի որակի բարձրացման, երաշտի, ջրհեղեղների, տարածքային հրդեհների կասեցման տեխնոլոգիա և մեքենա»:
Սփյուռքահայ որոշ գործարարներ, իրենց գոհունակությունը հայտնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության առիթով, մեզ հետ զրույցում, այնուամենայնիվ, անհանգստություն հայտնեցին մի շարք հարցերի վերաբերյալ:
Եթե ամեն ինչ հաջող գնա, կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բանկային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ կան խարդախություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և խնդիրներին վերաբերող հարցեր:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, առավելագույնի կհասցնի նավթի արտահանման ծավալները: Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը՝ իր հերթին հղում անելով Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հայտարարությանը:
Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ և փակել են գործարանին հարող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել գործարանի շինարարությունը:
Ռուսաստանի ֆինանսների նախարարության հրապարակած «2019 թ. բյուջեի և հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները և 2020 և 2021 թվականների պլանավորման ժամանակահատվածը» փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը զրկվելու է դեպի Ռուսաստան մի շարք բանջարեղեններ արտահանելու արտոնություններից:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...